Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Խաղաղության մասին պատկերացումները Հայաստանում և Ադրբեջանում արմատապես տարբերվում են

Խաղաղության մասին պատկերացումները Հայաստանում և Ադրբեջանում արմատապես տարբերվում են
04.11.2025 | 13:24

Մինչ Հայաստանում քարոզվում է բարիդրացիություն, հարևանություն, պատմության ուրացում, սեփական ողբերգությունների մեջ իրական մեղավորներին մեղադրելու փոխարեն այլ մեղավորներ գտնելու ճանապարհ և այլն, Ադրբեջանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։

Այսպես՝ Իլհամ Ալիևը, համարելով, որ պատմական այս ժամանակահատվածի համար կարողացել է իրագործել իր պլան մաքսիմումը, այժմ նոր՝ ավելի ամբիցիոզ ծրագիր է առաջարկում Ադրբեջանին։

Պատմության խեղաթյուրման, կեղծ պատմագիտական գործերի, «հաղթնակած ժողովրդի» նարատիվի կապիտալիզացման միջոցով Ադրբեջանի բռնապետը առաջ է քաշում իր նոր ու ամբիզիոզ ծրագիրը՝ «գրավել Հայաստանն առանց տանկերի»։

Ի՞նչ է իրենից ներկայացնում բաքվեցի բռնապետի այս թեզը՝ ըստ էության սրա միջոցով Ալիևը հույս ունի փոխել Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը, և ստանալ Հայաստանում ադրբեջանական փոքրամասնություն, որը հնարավորություն կտա պատեհ առիթի դեպքում գործուն միջամտություն ունենալու հնարավորություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։

Հայաստանի «անդամահատման» առաջին էտապի մասին պատկերացում է տալիս Իլհամ Ալիեվի գոսոտոսի 9-ի հայտարարությունը «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնությունը հստակ ցույց է տալիս մեր ցանկությունները, ցույց է տալիս, որ մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց մենք նաև ցանկանում ենք փոխկապվածություն» (https://president.az/ru/articles/view/69574)։ Փոխկապվածություն ասելով բնականաբար Ալիևը նկատի չունի փոխադարձությունը, ինչպես կփորձեն համոզել «Ադրբեջանի իրավունքների պաշտպանները Հայաստանում», կամ համագործակցությունը, այլ նկատի ունի շատ կոնկրետ կոնֆիգուրացիա, որտեղ Հայաստանի լոգիստիկ շղթան, էներգետիկ համակարգը, ենթակառուցվածքները կախված կլինեն Ադրբեջանից, ինչը Ադրբեջանին կտա հավելյալ ազդեցության լծակներ, եթե հանկարծ Հայաստանում փոխվի իշխանություն և Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի սպասարկման հարցում խոչընդոտներ առաջանան։

Ալիևի «աշխարհակալ» նպատակները սակայն ունեն նաև ա՛յլ թիրախներ՝ երկրի ներսում սեփական իշխանության հավերժացում կամ ժառանգական իրավունքների հաստատում։ Այս նպատակին հասնելու համար Ալիևը խնդիր ունի արտաքին և ներքին թշնամիների կերպարների ստեղծման։ Արտաքին թշնամու կերպարը հայերն են, և Ալիևը նոր թեզեր բերելով հիմնավորում է հայերի և Հայաստանի դեմ ագրեսիվ պայքարի շարունակման անհրաժեշտությունը, իսկ ներքին թշնամու կերպարը հեղաշրջման հարցում արտաքին թշնամական ուժերի հետ համագարծակցող ուժերն են (Ռամիզ Մեհդիև և մյուսներ), կրոնական համայնքներ և իհարկե հայերից հետո ալիևների համար ամենաատելի էթնիկ խումբը՝ թալիշները։

Որքան Հայաստանում շուտ հասկանան, թե ինչ կովկասյան հրեշի հետ են գործ բռնում, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի վաղը պետություն, հայրենիք և ինքնություն պահպանելու համար։

Մի բան փաստ է՝ Ադրբեջանն իր առաջ դրել է տասնամյակների ծրագիր, Հայաստանի իշխանությունների ձեռամբ երկիրն անգամ վաղվա մասին չունի հստակ պատկերացում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ